Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Արիստակեսյան. Ի վերջո, չի կարելի նախարարություններում նշանակել ընդամենը կատարողների, այն էլ՝ վատ կատարողների. «Հայոց աշխարհ»

Հուլիս 27,2018 12:52

Հարցազրույց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, կառավարման առաջատար մասնագետ, հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ

 -Որպես կառավարման ոլորտի մասնագետ ինչպե՞ս եք գնահատում վարչապետի կադրային քաղաքականությունը: Քիչ ժամանակ չի անցել կառավարության գործունեության մեկնարկից, եւ արդեն կարելի է օբյեկտիվ գնահատական տալ արածներին կամ չարածներին:

-Առաջին իսկ օրվանից ողջունել եմ երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավելու եւ կառավարությունը երիտասարդացնելու քաղաքականությունը, որ վարում է ներկայիս վարչապետը:
Բայց դա չի նշանակում, որ այդ երիտասարդների ընտրությունը հարկավոր էր կամայական անել, պատասխանատու պաշտոնների նշանակել ընդամենը արտասահմանում թեկուզեւ փայլուն կրթություն ստացած, բայց կառավարման համակարգում որեւէ աշխատանքային փորձ եւ մասնագիտական գիտելիքներ, հմտություններ չունեցող անձանց: Ի վերջո, չի կարելի նախարարություններում նշանակել ընդամենը կատարողների, այն էլ՝ վատ կատարողների:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նրանցից մեկն է, փայլուն կրթություն ունի, բայց հանրային կառավարման որեւէ փորձ չունեցող՝ ըստ իր կենսագրական տվյալների: Նույնը շատ կարեւոր պաշտոն ունեցող Դավիթ Սանասարյանն է՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավարը: Եթե ուսումնասիրեք պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրությունը, կհամոզվեք, որ նա գոնե մեկ օր չի աշխատել այնպիսի ոլորտում, որտեղ կառավարման գործողություններ իրականացրած լինի:

Եվ նման մասնագիտական անցյալով նա պետք է կազմակերպի գործադիր իշխանության գործունեության վերահսկողությունն ու կառավարումը: Նոնսենս է: Նա չգիտի ինչպես կառավարել: Ավելին՝ նրա կենսագրական տվյալները լի են կեղծիքով եւ անհամապատասխանություններով, ինչի պարագայում նա անգամ բարոյական իրավունքի չունի ղեկավարելու այնպիսի կարեւորագույն կառույց, ինչպիսին պետական վերահսկողական ծառայությունն է:

Կառավարությունում կան աշխատողներ, որոնք խնդիրներ ունեն օրենքի հետ: Օրինակ, Տիգրան Ավինյանի խորհրդականը, որը ժամանակին մեղադրվել է անօրինական զենք, զինամթերք պահելու համար, թմրանյութերի հետ կապված պատմության մեջ էլ իր անունն է թողել:

  -Դատելով այն բանից, թե այդ կուսակցությունից ովքեր են առաջադրվել քաղաքապետի թեկնածու, կարելի է ասել, որ այնտեղ հետեւություններ չեն արվում:

-Ծիծաղ է առաջացնում, որ Հայկ Մարությանին իր կուսակիցները համեմատում են Ռոնալդ Ռեյգանի հետ: Նա միջին կարգի դերասան է եւ նման պատասխանատվություն չի կարելի դնել նրա ուսերին: Կձախողենք: Նույնը վերաբերում է Ալեն Սիմոնյանին. նա կառավարման որեւէ փորձ չունի, ինչպե՞ս է դրսեւորելու իրեն քաղաքապետի պաշտոնում:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031