Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերից» «Դեդ»-ը գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիս 27,2018 12:28

Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանը՝ ազատամարտիկ «Դեդ»-ը (լուսանկարում՝ առաջին պլանում): Դատարանի որոշման հիմքում այն փաստն էր, որ ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ ամբաստանյալ Հակոբյանը կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի: Դատարանը Մարտիրոս Հակոբյանի հանդեպ սահմանեց գրավ՝ մեկ միլիոն դրամի չափով:

Այսինքն, երբ դատարանի դեպոզիտ-հաշվին կփոխանցվի այդ գումարը, Հակոբյանը կալանքից կազատվի: Այս պահին նա հիվանդանոցում է՝ բուժում է ստանում, ինչի պատճառով նախորդ դատական նիստերին չէր ներկայանում:

Մարտիրոս Հակոբյանին, ինչպես եւ խմբի անդամների մեծ մասին, առաջադրված են ապօրինի զենք կրելու-պահելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու, պատանդ պահելու մեղադրանքներ: Խմբի անդամներից Արմեն Բիլյանը մեղադրվում է մեկ, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ երկու ոստիկանի սպանության համար:

https://www.facebook.com/aravot.am/videos/2101523166532854/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031