Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոչարյանի այդ «բարձր» վարկանիշի ցուցիչներից կարելի է համարել այն ցնծությունը, որը տիրում էր սոցցանցերում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 27,2018 11:49

Ռոբերտ Քոչարյանը համոզված է, կամ առնվազն ուզում է թողնել այնպիսի տպավորություն, թե իր դեմ քրեական հետապնդումը իրականացվում է ոչ թե Մարտի 1-ի դեպքերի համար, այլ քաղաքական նկատառումներով։ Իբր գործող իշխանությունը կարծում է, թե ինքը կարող է որեւէ կերպ մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ իր վարկանիշը այնքան բարձր է, որ անհրաժեշտություն կա իրեն չեզոքացնել։ Որպես այս թեզի հիմնավորում, Քոչարյանը մի քանի անգամ շեշտում է, որ իր իշխանության տարիներին Հայաստանի տնտեսությունը աճել է 5 անգամ եւ մատնանշում է այլ ցուցանիշներ եւս։

Կարելի է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես չի տիրապետում իրավիճակին։ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից մարդիկ այդ տնտեսական ցուցանիշները շատ ավելի քիչ են հիշում, քան այն ամենը, ինչ տեղի էր ունենում այդ տարիներին։ Մարդիկ հիշում են տասնյակ քաղաքական սպանությունները, քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները, լրատվամիջոցների փակումը, քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումը, երկրի թալանը եւ այլն, եւ այսպես շարունակ։

Իսկ Քոչարյանի այդ «բարձր» վարկանիշի ցուցիչներից կարելի է համարել այն ցնծությունը, որը տիրում էր սոցցանցերում։ Օգտատերերը հիմնականում «քաղցր» խոսքերով էին հիշում Քոչարյանին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031