Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքում է, որտեղ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանին դատարանի գլխավոր մուտքի մոտ տեսախցիկները չեն ֆիքսել, ենթադրաբար նա շենք է մուտք գործել դատարանի մյուս՝ կալանավորների տեղափոխման համար նախատեսված մուտքից։ Նկատվել են միայն նրա թիկնապահները։
Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ