ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ իշխանափոխությունից հետո 2 ամսվա ընթացքում Հայաստանում իրենք բացել են կուսակցության 55 նոր գրասենյակ: Դրանց զգալի մասը լավ վերանորոգված է, ճիշտ կահավորված մայրաքաղաքի տարբեր շրջանների տեսանելի հատվածներում:
Հարցին՝ ինչ ֆինանսավորմամբ են բացվում այդ «ֆիլիալները» և դեռ ինչքան կբացվեն, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, գրասենյակները, այո, մոտ հիսունն են։ Կոնկրետ տարածքներում կուսակցության հանդեպ հետաքրքրություն ունեցող մարդիկ եթե կան, որոնք այդ հարցով դիմում են մեզ, մենք բացում ենք այդ գրասենյակները։ Ինչ վերաբերում է ֆինանսական աղբյուրներին, ունենք անդամավճարներ և հազարավոր նվիրատուներ, որոնք հեղափոխության ընթացքում նվիրատվություններ են կատարել»։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում