Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր էր նախկին նախագահի հանդեպ մեղադրանքի առաջադրում. «Ժամանակ»

Հուլիս 27,2018 11:18

Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննությունից հետո մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, դատարան է ներկայացվել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդություն: Ինչ կորոշի դատարանը, բավական բարդ է ասել, որովհետև պետք է խոստովանել, որ շատերի համար անսպասելի էր արդեն իսկ այն, որ առաջին իսկ հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է մեղադրանք:

Անսպասելի էր ոչ այն առումով, որ հանրությունը չէր տեսնում դրա հնարավոր, թեկուզ ենթադրական հիմքերը, որոնք առավել իրական են դարձել հարցաքննության արդյունքում: Խնդիրն այն է, որ հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր էր նախկին նախագահի հանդեպ մեղադրանքի առաջադրում և կալանավորման միջնորդություն: Հանրությունը չուներ վստահություն այդ հարցում անգամ այն հայտարարություններից հետո, որ արել էր Նիկոլ Փաշինյանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ չկա և չի կարող լինել Մարտի 1-ի գործի օբյեկտիվ ու ամբողջական քննության որևէ քաղաքական արգելք:

Իրավիճակն անսպասելի է եղել նաև Քոչարյանի համար, որը երեկ հարցազրույցում հայտարարել է, որ ինքը գալիս էր հարցաքննության, բայց քանի որ հենց սկզբից ներկայացրել են մեղադրանք, հրաժարվել է հարցաքննությունից: Ըստ էության, Քոչարյանն ակնարկում է, որ իրեն ներքաշել են ծուղակ:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, ինչը հանրության համար հերթական ազդակն է, որ Հայաստանում իրապես իրավիճակ է փոխվել, և այդ մասին հայտարարությունները ամենևին էլ դեկլարատիվ բնույթի չեն, առնվազն առայժմ:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031