Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Դիմել եմ վարչապետին` համաներում իրականացնելու առաջարկով

Հուլիս 27,2018 11:06

Հայաստանում համաներում վերջին անգամ հայտարարվել է 2013 թվականին: Քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, որոշ դատապարտյալների` այլևս հանրային վտանգավորություն չներկայացնելը, բազմաթիվ դեպքերում առողջական խնդրի և կալանքի անհամատեղելիությունը ուղղակի առաջացնում են համաներման անհրաժեշտություն: Դիմել եմ վարչապետին` համաներում իրականացնելու առաջարկով:

23 հուլիսի 2018թ.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն վարչապետ,

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը:

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին վկայում են երկրի իրավաբանների ու փաստաբանների մեծամասնությունը: Անշուշտ, պետության կողմից նման կարևոր քայլ կատարելուց առաջ պետք է համադրվեն այն բոլոր նրբություններն ու հարցադրումները, որոնց համակողմանի վերլուծությունը կարող է միայն հուշել արդարադատության շահերի ու մարդկանց իրավունքների ողջամիտ հավասարակշռմամբ համաներում հայտարարելու իրավաչափության մասին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մարդասիրական քայլը նախ՝ հնարավորություն կստեղծի փոքր-ինչ թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մանավանդ, որ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ են հանրության համար նվազ վտանգավորություն ունեցող հանցագործությունների համար բավական խիստ պատժաչափերով դատապարտված անձանց թիվը, և ամենակարևորը՝ հանցագործություն կատարած անձանց կտա ուղղվելու և վերասոցիալականացմանը նպաստելու ևս մեկ հնարավորություն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նոր Ընտրական Օրէնսգիրք պէտք է որ արգիլէ այս տեսակի կանխահաս ընտրարշավային ճարպիկ քայլեր…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031