Պահպանողական կուսակցության առաջարկները ընտրական բարեփոխումների վերաբերյալ
2018թ. հուլիսի 26-ին ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը, որին մասնակցել են արտախորհրդարանական կուսակցությունները, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, ՊԿ փոխնախագահ Սոս Հարությունյանը ներկայացրել է Պահպանողական կուսակցության առաջարկներից 2-ը։
1․ Ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում (ընտրությունների նշանակման օրվանից մինչև արդյունքների վերջնական ամփոփումը) բացառել ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի որևէ շարժ:
2.Ընտրություններին նախընթաց իրականացնել օտարերկրյա գործակալների գաղտնազերծում (Լյուստրացիա)՝ նրանց ազդեցությունը ընտրությունների վրա բացառելու նպատակով։
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը Պահպանողական կուսակցության ներկայացուցչին առաջարկել է գրավոր ներկայացնել նշված առաջարկները, հանձնաժողովում գործնական քննարկելու համար։
ՊԿ առաջարկները տես՝ http://www.conservative.am/OFFICIAL/949 հասցեում։