Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը դատարան չներկայացավ. նիստը հետաձգվեց մինչև 11:00

Հուլիս 27,2018 02:34

Ինչպես արդեն հայտնել ենք, Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Այն հետաձգվել էր մինչև 1:30, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին կարողանան պատշաճ ծանուցել, և նա ներկայանա դատարան:

Սակայն, Քոչարյանը ժամը 1:30-ին էլ չէր ներկայացել դատարան: Նիստը կրկին հետաձգվել է մինչև առավոտյան ժամը 11:00-ն: Նրա ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում և կներկայանա, ուղղակի հարկավոր է նրան պատշաճ կերպով ծանուցել:

«Նրա ներկայացուցիչներից ոչ մեկը չի կասկածում, որ Քոչարյանը չի խուսափում և կներկայանա, և վաղը դուք դրանում կհամոզվեք: Համոզված եղեք, որ մի քանի ժամվա համար նա չէր խուսափի և խնդիր ստեղծի իր համար: Սա ուղղակի աշխատանք է, որը կատարվում է Հատուկ քննչական ծառայության կողմից, որպեսզի անպայման հիմնավորի, որ Քոչարյանը խուսափում է ներկայանալ դատարան»,- ասաց Սահակյանը՝ հավելով, որ Ռոբերտ Քոչարյանը ծանուցագիր չի ստացել:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է վստահ, որ ժամը 11:00-ին կներկայանա դատարան, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Որովհետև առավոտ է, լույս է բացվում: Ես հիմա չեմ կարող գնալ նրա տուն, բայց ժամը 9-ին մարդ կգնա նրա տուն և տեղյակ կպահի: Ինձ թույլ չեմ տա, իմ կոլեգաները իրենց թույլ չեն տա այս ժամին գնալ և տեղյակ պահել: Բայց մենք համոզված ենք, որ պարոն Քոչարյանը չի խուսափում ներկայանալ դատարան: Նա այն մարդը չի, որ խուսափի, դա՝ մեկ, երկրորդը՝ ինչո՞ւ պետք է խուսափի, եթե այսպես թե այնպես այս դատական նիստը կայանալու է: Եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա, և խնդիր չուներ, կապրեր իր համար արտերկրում»:

Մեկ այլ հարցի, թե արդյոք առավոտյան՝ 11:00-ին կկայանա՞ երկրորդ նախագահին կալանավորելու որոշումը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց, որ չի կայացվի, քանի որ երկար գործընթաց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031