Հուլիսի 24-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ, որի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը, որպեսզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններն ընթանան առավել պատշաճ մակարդակով:
Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է նաև ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ներկա չգտնված մարզադպրոցների ներկայացուցիչների՝ ֆեդերացիային անդամակցել-չանդամակցելու հարցը:
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա