Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք համայնքների ղեկավարները ոտք ու ձեռք ընկած «Մաքուր Հայաստան» ծրագրով համայնքներն աղբից մաքրում էին։ Մի քանի ամսվա ընթացքում երկրից տոննաներով աղբ դուրս բերվեց եւ ոչնչացվեց։ Կարապետյանը գնաց, ծրագիրն էլ՝ հետը։
Այս օրերին Շաքեի ջրվեժը զբոսաշրջիկների մեծ հոսք է ընդունում։ Սակայն մինչ ջրվեժի գեղատեսիլ տեսարանով հիանալը, շրջադարձի վրա զբոսաշրջիկներին դիմավորում է մեծ աղբակույտը եւ փչացնում գեղեցիկը վայելելու տրամադրությունը։ Տարածքում աղբամաններ չկան, եւ ջրվեժի տարածքում կերուխում կազմակերպած քաղաքացիները տարածքն օգտագործում են որպես ընդհանուր աղբաման։
Լուսանկարները՝
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
26.07.2018