«Թատերական հրապարակում հանրահավաքների ամբողջ ընթացքում մենք Միքայել Հարությունյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ մտահոգված էինք, որ հանկարծ որեւէ մեկի հետ բան չպատահի, ինչն առաջին հերթին կմոբիլիզացնի զանգվածը եւ երկրորդ, դա իշխանություններին մեղադրելու հարց կդառնա: Նրանք ամեն անգամ ինձ զեկուցելուց դա էին ասում: Երբ ինֆորմացիա եկավ, որ մարդ են նկատել՝ նռնակ, ինչ-որ զենք ունի, Գորիկ Հակոբյանի մտահոգությունն այն էր, որ հանկարծ մի շան որդի այնտեղ բան պայթեցնի՝ հատուկ մտածելով, թե հոգեկան ոչ հավասարակշռված վիճակում: Սաղ մեր վրա են բարդելու, դրա պատասխանը ո՞նց ենք տալու: Եվ այն զննությունները, որ առավոտյան եղան, հենց այդ մտահոգությունից էին բխում», – «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին նախագահը:
https://www.facebook.com/Yerkirmedia/videos/10156546559584197/
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ