ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե իր տեղաշարժվելու սահմանափակման հարց դրվե՞լ է, իր զարմանքն արտահայտեց.
«Հիմա իրենք մտնում են դատարան ինձ կալանքի տակ վերցնելու համար: Այսինքն, Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը, Ղարաբաղի այն նախագահը, որի ժամանակ Ղարաբաղը փառավոր հաղթանակներ է կռել եւ այսօր անվտանգության գոտի է ձեւավորել, այդ նախագահը, որի ժամանակ Հայաստանի տնտեսությունը աճել է հինգ անգամ, վաղը՝ մյուս օր կարող է լինի բանտում աբսոլյուտնո շինծու մեղադրանքով: Ես պատկերացնում եմ այն հրճվանքը, որ Ադրբեջանում պետք է ապրեն այսօր: Տվեք այդ նվերը»:
https://www.facebook.com/Yerkirmedia/videos/10156546559584197/
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ