ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ՀՔԾ կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը խախտելու մասին՝ նա ասաց.
«Դա խորհրդարանն էր որոշում, որը կարող էր բեկանել: Չի եղել այդպիսի բան: Չի եղել որեւէ մեկը, որը զանգեր, կապվեր իմ հետ եւ ասեր՝ չարժի, պետք չի: Բոլորի համար պարզ էր, որ այս վիճակը այլ կերպ հնարավոր չէ զսպել: Եվ գիտե՞ք, կարող է դա չլիներ եւ զոհերի քանակը եռակի ավել լիներ: Այս ամբողջն ապօրինի է: Այս իշխանությունը ճանապարհ փակելով եկել է իշխանության եւ իրավական դաշտում խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում: Հիմա ասում են՝ կապ չունենք ՀՔԾ-ի հետ: Նույն ՀՔԾ-ի ղեկավարին փոխելուց հետո այսպիսի դրվագներ են առաջացել: Մինչ այդ հայտնի մարմինը քննություն է իրականացրել»:
Պատասխանելով հարցին, թե ասում են, որ իշխանությունները թույլ չեն տվել, Քոչարյանը հակադարձեց. «Թող բռնեն նրան, ով թույլ չի տվել: Ես ապրիլի 9-ից իշխանություն չունեի: Ավելին, իշխանությունների հետ հետագայում իմ հարաբերություններն էին լարված, որովհետեւ ես մշտապես քննադատել եմ մի շարք հարցերում եւ իմ անհամաձայնություններն եմ հայտնել: Եվ ես այդ պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել»:
https://www.facebook.com/Yerkirmedia/videos/10156546559584197/
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ