Հուլիսի 24-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Դավիթ Սիրասի Աղասարյանին հուլիսի 25-ից նշանակել Տավուշի մարզպետի օգնական:
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ 27-ամյա Դավիթ Աղասարյանը նախկինում աշխատել է Մեծահասակների կրթության հիմնադրամում, որպես խորհրդատու պաշտոնավարել՝ Կոնվերս բանկում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: