Վանաձորի նոր վերանորոգված լողավազանում անցկացվեց լողի Ուրախ Դելֆին մրցաշարը, որը կազմակերպել էր Լողի հայկական դաշնությունը Վանաձորի լողի մարզադպրոցի հետ համատեղ: Մրցումներն անցկացվեցին երեք տարիքային խմբերով՝ 2003-2004,2005-2006. 2007-2008թթ. ծնվածների միջեւ:
Ամառային այս ստուգատեսին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների 10 թիմերի 130 պատանի մարզիկներ:
Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին հայտնեցին, որ լավ հանդես եկան ԴԴԴ, ՕՀՄՄՄ, Օլիմպավան,Նեպտուն, Գոլդ Ջիմ եւ Գյումրիի թիմերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ