Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունից արդեն պաշտոնապես հայտնեցին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով արդեն ավարտված է:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից լրագրողները ՀՔԾ-ի մոտ սպասում էին Քոչարյանին, մինչդեռ նա անհայտ մուտքով լրագրողներից աննկատ մտավ ՀՔԾ եւ նույն մուտքով ու նույնքան աննկատ հեռացավ այնտեղից: Մեզ հաջողվեց միայն արձանագրել նրա անվտանգության աշխատակիցների տեղակայումն ու հեռացումը տարածքից:
Ինչպես հայտնել էինք, ՀՔԾ-ում էր նաեւ Յուրի Խաչատուրովը, որը Մարտի 1-ի ժամանակ Երեւանի կայազորի պետն էր:
ՀՔԾ-ից հայտնեցին, որ նա ոչ թե հարցաքննվել է, այլ քննչական գործողությունների է մասնակցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ