Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Եվրոպայի առաջնությունում իտալացիներն անգիր սովորեցին Հայաստանի օրհներգը

Հուլիս 26,2018 18:45

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը կրկին ոսկի նվաճեց:

U17 տարիքային խմբում 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը Սան Դոնատո մարզասրահում ի նշանավորումն Հայաստանի արդեն նվաճած չորրորդ ոսկե մեդալի այսօր երկրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի օրհներգը:

Կարենը, սկսելով 135 կիլոգրամից, հստակ կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ յուրաքանչյուր անգամ ծանրաձողի քաշն ավելացնելով հինգ կիլոգրամ: Նա այս վարժությունում վերջնական 145 կիլոգրամով նվաճեց փոքր ոսկե մեդալը:

Հրում վարժությունում Կարենին պատրաստվում էր ճակատամարտ տալ Վրաստանի ներկայացուցիչ Լոմիա Տեբիձեն, որը մեր ծանրորդին պոկումից հետո զիջում էր ամբողջ ութ կիլոգրամ: Սակայն այստեղ էլ Կարեն Մարգարյանը մրցակցին ոչ մի շանս չտվեց՝ 168 կգ-ով նվաճելով երկրորդ փոքր ոսկին եւ 313 կգ-ով չեմպիոն դառնալով նաեւ երկամարտում:

Պարգեւատրման արարողությանը ոսկե մեդալը Կարենին հանձնեց ՀԾՖ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաեւ Գեւորգ Ղահրամանյանը, որը 273 (120+153) կիլոգրամով պայքարն ավարտեց վեցերորդ տեղում:

Նախորդ օրը 53 կգ քաշային Տանզելա Գրիգորյանը 17 տարեկան աղջիկների մեջ 140 կիլոգրամով բավարարվել էր 11-րդ տեղով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031