ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժեց «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի խոսնակ, «Հայ կանանց ճակատ» շարժման համակարգող Սյուզան Սիմոնյանի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017թ.-ին, այդ որոշմամբ նա դատապարտվել էր 30 000 դրամ տուգանքի վճարման՝ ոստիկանի վրա թքելու համար: Բացի այդ, դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նրա հանդեպ ՀՀ ոստիկանության՝ ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Սյուզան Սիմոնյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տաթեւիկ Սիրադեղյանը բողոքարկելու է Վարչական վերաքննիչ դատարանի նշյալ որոշումը:
Հիշեցնենք՝ Սուսաննա Սիմոնյանը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: Միջադեպի մանրամասները՝ այստեղ:
Հավելենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը դատարանում կարծիք էր հայտնել, որ թքելը վիրավորանք է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Թքելը ավելի վատ է, քան հայհոյելը, խփելը: Շատ ամոթալի արարք է: Չէի սպասում, ինչ ուզում է լինի, բայց թքե՞լ:
Նորմալ երկիրներում, մէկուն վրայ թքելը ոչ միայն վիրաւորանք է, այլ քրէական լուրջ յանցագործութիւն, որպէս մարմնային բրտութիւն, յարձակում, assault: Արարքի հեղինակը կարող է բանտ նստիլ, այդ արարքին համար:
https://ici.radio-canada.ca/nouvelle/1066435/agression-autobus-chauffeur-vancouver-crachat-prison
https://www.torontodefencelawyers.com/blog/general-category/crime-spit-someone-canada/
https://www.reuters.com/article/us-crime-spitting/yes-spitting-in-the-face-is-crime-court-rules-idUSN0727718920070309
https://metro.co.uk/2018/03/12/spitting-someone-assault-battery-7381398/
etc. etc.
Տիկինը բաղդաւոր է որ միայն տուգանք ստացաւ: Քանզի Հայաստանում, ոստիկանը մարդկային էակ չի նկատուիր անշուշտ, պարզ է: