Ոստիկանության պաշտոնյաների՝ քաղաքացիների հետ այսօրվա «ֆեյսբուքյան» հարցուպատասխանի https://www.aravot.am/2018/07/26/972318/ ժամանակ օգտատերերի մի մասը դժգոհեց հանրային տրանսպորտի վարորդներից: «Ղեկին ծխող եւ բջջայինով խոսող երթուղայինների վարորդների հետ ի վերջո ինչպե՞ս եք վարվելու»,-հարցրին նրանք: ՃՈ պետ Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ ոստիկանությունը պարբերաբար հսկողություն է իրականացնում հասարակական տրանսպորտի վարորդների հանդեպ:
«Վարորդները, որոնք անշնորհք են վարում, չեն պահպանում ճանապարհային երթեւեկության կանոնները, այդ թվում՝ ծխում են, հեռախոսով խոսում, իրավախախտում են անում»,-նկատեց Կարապետյանը:
Ապա ընդգծեց, որ նման երեւույթներն անթույլատրելի են եւ նաեւ էթիկայի կանոններից դուրս. «Հավաստիացնում եմ, որ հաճախ ենք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում»: Կարապետյանը քաղաքացիներին կոչ արեց Ոստիկանության թեժ գծին ահազանգել, եթե հասարակական տրանսպորտում ծխող վարորդների են հանդիպում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ