Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ պետի տեղակալ. «30 հազարը գերազանցող տուգանքներ այլեւս չեն լինի»

Հուլիս 26,2018 17:13

ՀՀ ոստիկանությունն օրենսդրական փաթեթի մշակման շրջանակում ներկայումս քննարկում է վարչական տուգանքների չափերը փոխելու հարցը. տուգանքները վերանայվում են: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ տեսախցիկների միջոցով արձանագրված տուգանքների չափերը կնվազեն:

«30 հազարը գերազանցող տուգանքներ այլեւս չեն լինի, փոխարենը՝ լրացուցիչ տուգանքներ կկիրառվեն՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դեպքերը նվազեցնելու նպատակով»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

Որոշ օգտատերեր էլ ահազանգեցին, որ մի շարք փողոցներում գծանշումներ չկան, կամ՝ «ջնջվել-մաքրվել» են: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է՝ ոստիկանության կողմից ինտենսիվ գծանշումներ են կատարվում: «Որոշ փողոցներ նորոգման կարիք ունեն, դեռ փոսալցման եւ այլ աշխատանքներ պետք է կատարվեն, այդ պատճառով առայժմ գծանշումներ չեն արվում»,-նշեց ոստիկանության պաշտոնյան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031