Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունից պաշտոնապես հայտնեցին, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս պահին ՀՔԾ-ում է եւ հարցաքննվում է:
ՀՔԾ եկավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը նախկինում զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնները:
Լրագրողների հարցին՝ Մարտի 1-ի գործո՞վ եք եկել, Խաչատուրովը չպատասխանեց: Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, նա ասաց՝ ոչ եւ ժպտալով մտավ ներս:
Մանրամասները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ