Հարցին, թե ինչպիսի կարծիք ունի, որ հարկեր թաքցրած գործարարները չեն հայտնվում ճաղերի հետեւում եւ միայն տույժ ու տուգանքները վճարելով ազատվում են պատասխանատվությունից, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ նման պատիժը իրեն բավարարում է. «Ես չէի ուզի, որ մեր բոլոր բիզնեսմեններին տեսնեի հետագայում ճաղերի հետեւում, որովհետեւ, եթե բոլոր մեր բիզնեսմեններին հավաքենք ճաղերի հետեւում, մենք բիզնեսմեն չենք ունենա: Հետեւաբար, նախկին գործունեության արդյունքում պատճառված վնասը վերականգնելն արդեն պատժամիջոց է»:
ՊԵԿ ղեկավարը, խոսելով Դիլիջանի ուսումնական կենտրոնի՝ շինարարության ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին, ասաց, որ գնման ընթացակարգերի չպահպանման հետ կապված որոշակի ուսումնասիրության նյութեր են գնացել ՊԵԿ:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ