Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Առաքելյանը՝ U15 Եվրոպայի չեմպիոն

Հուլիս 26,2018 15:35

Միլանի «Սան Դոնատո» մարզասրահում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ 15-ամյա Մարգարիտա Առաքելյանը փայլուն հանդես եկավ 75 կգ քաշային կարգում եւ առանց լուրջ խնդիրների նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Մարգարիտան պոկում վարժությունում բավական հեշտ բարձրացրեց 69 եւ 72 կիլոգրամները: Երրորդ մոտեցման ժամանակ նա 75 կգ ծանրաձողը նույն հեշտությամբ վերցրեց կրծքին, սակայն կքանիստ վիճակից բարձրանալիս ոտքը սայթաքեց ու քաշը չենթարկվեց նրան: Այդուհանդերձ, Մարգարիտան արժանացավ փոքր ոսկու:

Հրում վարժությունն ընթացավ նույն սցենարով: Նա իրար հետեւից սանձեց 82, 87, 90 կիլոգրամները (կրկին փոքր ոսկի) եւ երկամարտի 162 կգ-ով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Մարգարիտա Առաքելյանը շատ կարեւոր միավորներ բերեց մեր թիմին, քանի որ Հայաստանի աղջիկների հավաքականը Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու լուրջ հավակնություն ունի: Դրա համար անհրաժեշտ է թիմային պայքարում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031