Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում՝ Քոչարյանին սպասելիս

Հուլիս 26,2018 15:22

Այսօր Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վաղ առավոտից լրագրողները ՀՔԾ-ի մոտ սպասում են Քոչարյանին, մինչ այդ որեւէ տեղեկատվություն չեն տրամադրում, թե երբ կգա: Լրագրողների հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ որեւէ տեղեկատվություն այդ մասին չի կարող տալ, որովհետեւ Քոչարյանը հատուկ պահպանվող անձ է:

ՀՔԾ-ի մոտ Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով պաստառը ձեռքին Քոչարյանին էր սպասում ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Ժամը 14-ի մոտակայքում ՀՔԾ տարածքում էին երկրորդ նախագահի անվտանգության աշխատակիցները: Նրանք մեքենան տեղակայեցին ՀՔԾ-ի մոտ, նույնիսկ մի պահ լրագրողներին մոտեցան, թե տարածք բացեք մեքենայի համար: Այնպիսի տպավորություն էր, որ ուր որ է պետք է գա Քոչարյանը, սակայն նա մինչ այս պահը չի եկել: Ավելին՝ անվտանգության աշխատակիցները նույնպես լքեցին տարածքը:

Ենթադրվում է, որ ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ է մտել այլ մուտքով եւ անվտանգության աշխատողներն այդպես պարզապես շեղեցին լրագրողների ուշադրությունը:

Մինչ Քոչարյանը կգա, Վաղարշյան փողոցով անցնող անցորդները, իմանալով, որ Քոչարյանն է գալու, բորբոքվում էին եւ ոտքերը կախ էին գցում՝ նրան տեսնելու եւ քննադատելու համար:

Նրանցից մի քանիսի հետ զրույցը՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031