Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարի համար ՓՄՁ-ի հարկային բեռը տանելի է

Հուլիս 26,2018 15:20

ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով ՓՄՁ-ների դժգոհություններին, թե իրենց հարկային բեռը բարձր է, ասաց, որ իրենք արդեն հայտարարել են, որ տնտեսությանը միտված հարկային օրենսդրություն չունենք.
«Բայց չեմ կարող գնահատել հարկային բեռը լավն է, թե վատը, որովհետեւ, եթե ասեմ հարկային բեռը լավն է կամ վատը, նշանակում է ես՝ որպես հարկային վարչարար, իմ ֆունկցիոնալ պարտականությունների առումով անիմաստ հայտարարություններ եմ անում: Հնարավոր է, որ այդ հարկային բեռը իմ՝ տնտեսության վարման տեսանկյունից ոչ տանելի լինի: Ինձ համար որպես հարկային վարչարարի՝ տանելի է, որովհետեւ ես բյուջետային եկամուտներ ապահովելու խնդիր ունեմ»:

ՊԵԿ նախագահը այն դիտարկմանը, թե ՓՄՁ ներկայացուցիչները հայտարարում են, որ ստիպված են լինելու փակել բիզնեսները, եթե հարկային բեռը չթեթեւացվի, պատասխանեց՝ «Այսպիսի շանտաժային հայտարարությունները հուզականության շրջանակներում են: Ես այդպիսի շռայլություն իրավունք չունեմ ինձ թույլ տալ: Ես կատարում եմ իմ գործը ու հարկերը հավաքագրելու եւ բյուջետային ծախսային ծրագրերի համար համապատասխան ֆինանսավորում ապահովելու պարտականություն ունեմ եւ ձեր ասած այդ հուզականության շեմը ընդգրկվելու իրավունք չունեմ»:
Գործարարների այն պահանջին, թե նախ թող բարելավեն օրենսդրական դաշտը, հետո միայն տուգանեն, պարոն Անանյանը պատասխանեց. «Դուք էլ պահանջեք օրենսդրական դաշտը բարելավեն, թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք: Եթե օրենսդրությունը լավը չէ, պետք է փոխենք: Դրա համար կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերին օրենսդրական փաթեթով գնալու է Ազգային ժողով: Մինչեւ սեպտեմբեր փոփոխությունների փաթեթը կյանքի կկոչվի, մենք՝ որպես վարչարարություն իրականացնող մարմին, պարտավոր ենք կիրառել օրենսդրության տառը: Եթե դա հարկ վճարողների դուրը չի գալիս, կներեք, բայց մենք դուրը չգալով, բունտ անելու կատեգորիաներով շարժվելու իրավունք չունենք»:

Նա վստահեցրեց, որ փոքր բիզնեսի հանդեպ կոշտ վարչարարություն չի իրականացվում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031