Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Պետք է ձեւավորենք ոչ միայն մեր տեսլականը , այլ հասկանանք, թե առաջիկա 20-30 տարում աշխարհն ինչպես եւ որ ուղղությամբ է զարգանալու»

Հուլիս 26,2018 14:55

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ:

Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձեւաչափում պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին եւ մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաեւ լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները:

Նախագահ Սարգսյանն էական է համարել պետության զարգացման տեսլական ունենալը:«Պետք է ձեւավորենք ոչ միայն մեր տեսլականը , այլ հասկանանք, թե առաջիկա 20-30 տարում աշխարհն ինչպես եւ  որ ուղղությամբ է զարգանալու, մենք այդ ընթացքում որտեղ ենք գտնվելու: Տեսլականին համահունչ՝ պետք է ունենանք ծրագիր, որում հստակ կնշվեն առաջընթաց ապահովող ոլորտները, եւ ամեն կերպ քաջալերենք դրանց զարգացումը»,- նշել է նախագահը:

Ընդգծելով երիտասարդների, որպես վաղվա առաջնորդների, դերը՝ նախագահը կարեւորել է նրանց ներուժը՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ երկրի զարգացման գործում :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ Նախագահի նստավայր
    Պարոն Ա.Սարգսյանին
    27.07.2018թ.

    Բ Ա Ց Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
    Հարգելի պարոն Սարգսյան,
    Մեր երկիրն առաջին անգամ է անցել խորհրդարանական կառավարման նման համակարգի: Ինչպիսի՞ն է Նախագահի ինստիտուտի արդյունավետությունն այս համակարգում: Այս և շատ հարցերի պատասխաններ մենք կարող էինք ստանալ Ձեր պաշտոնավարման 100-օրյա հաշվետվությունից, որը դուք արհամարհեցիք կամ անտեսեցիք, ինչը աննախադեպ երևույթ է մեր երկրի քաղաքական կյանքում:
    Միաժամանակ, այսօր տեղի են ունենում բազմաթիվ սահմանադրական կարգի խախտումներ՝ սկսած Ամուլսարից մինչև Ծառուկյան դաշինքի գործունեությունը, որոնց վերացման միակ պատասխանատուն ՀՀ Նախագահն է, սակայն, Դուք այդ ուղղությամբ բացարաձակ անգործության եք մատնվել: Հայաստանցիս Ձեզ չի վճարում միայն նրա համար, որ պաղպաղակա-համբուգերային շոուներ կազմակերպեք կամ Ձեր տիկնոջ հետ զվարճանաք տարաբնույթ մշակույթային ոլորտներում:
    Հաշվի առնելով վերոգրյալը, 1-ին խորհրդարանի 100-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների մեր ծրագրում նախատեսել ենք հանդիպում Ձեզ հետ «Նախագահի ինստիտւտի անհրաժեշտությունը» թեմայով ս.թ. օգոստոսի 2-4-ը ժամանակահատվածում, որում ակնկալում ենք լսել Ձեր մոտեցումներն այդ մասին: Ուրախ կլինենք նաև լսել Ձեր պարզաբանումները ՀՀ գործող Նախագահի կողմից թույլ տված սահմանադրական ենթադրյալ խախտումների մասին, որոնց մասին բազմիցս տեղեկացրել ենք Ձեզ:
    Խնդրում ենք հնարավորություն ստեղծել հանդիպելու Ձեզ հետ նշված թեմայի շրջանակներում:

    Խորին հարգանքով՝
    Ռուբեն Թորոսյան
    ՀՀ ԳԽ պատգամավոր, Նախագահության անդամ
    «Առաջին խորհրդարանի 100-ամյակը» ԳԽ պատգամավորական ակումբի
    Նախաձեռնության անունից
    Էլ. Փոստ – [email protected]

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031