Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. զորակոչի գործընթացում կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են

Հուլիս 26,2018 13:44

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադառնալով զորակոչի խնդիրներին, ասաց, որ զորակոչի գործընթացում կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են: Նիկոլ Փաշինյանի խոսքով քննարկել են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցը եւ հարցադրումներ են հնչում՝ արդյոք այս թեման ուսումնասիրվում է, թե ոչ. «Ես ուզում եմ ասել, որ թեման ուսումնասիրվում է ե՛ւ ոստիկանության կողմից, ե՛ւ Գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն են զբաղվում: Ուզում եմ ասել, որ այս պրոցեսը զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական իրականացվելու են: Ես ցավով եմ ասում՝ նախնական տվյալներով, որոշ բացահայտումներով՝ զորակոչի ոլորտում մենք դեռեւս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր երկրի նման երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից նման չարաշահումներ կատարվել»:

Վարչապետն ասաց, որ այս ոլորտում հետեւողական ու շարունակական աշխատելու են՝ այդ խնդիրները արմատախիլ անելու համար. «Գիտե՞ք զարմանալին որն է, այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան հայտարարում ենք, ինչ-որ մարդկանց թվում է մենք կատակ ենք անո՞ւմ, ես չեմ հասկանում: Գնում են, պայմանավորվում են, կաշառք են տալիս, վերցնում են, վերջում ձերբակալվում են, ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Եվ լինելու է այն, ինչ պետք է լինի: Որեւէ մեկը չմտածի, որ մենք որեւէ կետում կանգ կառնենք: Ես էլի ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարեւորում է այն, որ այսքան բացահայտումներ են եղել, բայց որեւէ հիմնավոր հայտարարություն չի հնչել քաղաքական հետապնդման ենթարկելու մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031