«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը։Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից։
Էդուարդ Գրիգորյանը նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ էր եղել, այնուհետեւ, երբ ՔԿՀ-ի պետ նշանակվեց Սերոբ Հարությունյանը, Գրիգորյանը նախընտրեց տեղափոխվել ՔԿՀ վարչություն։ Սերոբ Հարությունյանի՝ պաշտոնից ազատումից հետո հենց Գրիգորյանը նշանակվեց պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, մեր տեղեկություններով հաղորդել էինք, որ պետ է նշանակվելու Էդուարդ Գրիգորյանը, սակայն ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հիշեցրել էին, որ նա պետի ժամանակավոր պաշտոնակատար է։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ