Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Թերզյան. «Հայաստան» հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երեւան են եկել խոցելիության ճեղքեր

Հուլիս 26,2018 13:13

Հայաստան Համահայկական Հիմնադրամի հարգելի նվիրատուներ,

 Երեւան, հուլիսի 26, 2018թ.

Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Նախագահ Պրն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահի առաջարկն ընդունելուց անմիջապես հետո մեկնեցի Երեւան, ուր հուլիսի 15 եւ 16-ին հանդիպումներ ունեցա պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաեւ Հիմնադրամի Երեւանի գրասենյակի անձնակազմի հետ:

Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից:

Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երեւան են եկել խոցելիության ճեղքեր: Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության եւ ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:

Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի /ժյուրիի/ կողմից սեպտեմբերի 10—ին՝ իմ նախագահության ներքո:

Հարգելի նվիրատուներ,

Անցյալ 26 տարիների ընթացքին, Հայաստան Համահայկական Հիմնադրամը գործել է թափանցիկ եւ հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:

Հիմնադրամը այսօր եւս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին:

Համոզված եմ, որ Հիմնադրամը իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ եւ կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարեւոր ծրագրեր հօգուտ Հայաստանի եւ Արցախի բնակչության:

 

Պետրոս Թերզյան

Հայաստան Համահայկական Հիմնադրամի

Գործադիր Տնօրինության Ժամանակավոր Պաշտոնակատար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031