«Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվելու է, դա չի նշանակելու, որ հրապարակայնացվելու է»,- այսօր կառավարությունում լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվելո՞ւ է: Նրա խոսքով կտեսագրվի թե ոչ կորոշի վարույթն իրականացնող մարմինը:
Հարցին էլ, թե Ռոբերտ Քոչարյանին, մեղադրանք առաջադրելու հիմքեր կա՞ն, Սասուն Խաչատրյանն ի պատասխան ասաց. «Եկեք կոնկրետ անձերի անուններ չտանք, եթե քրեական գործով կհիմնավորվի որեւէ անձի մեղավորություն, նա պատասխանատվության կենթարկվի, առանց բացառության»:
Թե ինչու չի հրապարակվում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը, ՀՔԾ ղեկավարն ասաց, որ որեւէ գաղտնիք չկա, իրենց քննիչներից մեկն է, պարզապես ավելորդ ուշադրությունից խուսափելու համար չի հրապարակվում նրա անունը:
Պարոն Խաչատրյանն այդպես էլ չասաց՝ իրեն զեկուցե՞լ են, որ Քոչարյանն արդեն ՀՔԾ-ում է, թե՝ ոչ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ