Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճում խեցգետնի պաշարները վերջին տարիներին նվազել են կրկնակի. «Ժողովուրդ»

Հուլիս 26,2018 12:11

Սեւանա լճում, ջրային ավազաններում կտրուկ նվազել են խեցգետնի պաշարները. այս մասին ահազանգում են մասնագետները։ Պատճառն, ըստ մասնագետների, խեցգետնի որսը սխալ կանոնակարգելն է։ Որսի թույլտվություն տրվում է, բայց չի վերահսկվում, եւ որսի ծավալները գնալով ավելի ու ավելի են շատանում։

Սա մի քանի անկուշտների պատճառով, որոնք որսած խեցգետինն արտահանում են։ Ու հիմա Հայաստանի խանութներում, սուպերմարկետներում խեցգետին չկա։ Իսկ ներկրված խեցգետինը ուղղակի չի բավարարում պահանջարկը։ Բայց բնապահպաններն այս խնդրի շուրջ իրենց բացատրությունն ունեն։ Նրանց խոսքերով՝ խեցգետնի պաշարների նվազման միակ պատճառը սխալ արդյունահանումն է։ Արդյունքում Սեւանա լճում խեցգետնի պաշարները վերջին տարիներին նվազել են կրկնակի։ Որոշ մասնագետներ պնդում են, որ «չինական ծալովի, մանր անցքերով ցանցերի» կիրառման հետեւանքով է, որ Սեւանա լճում խեցգետինը կտրուկ պակասել է։ Բանն այն է, որ խեցգետնի որսի համար կիրառվող այդ էժանագին, չհամապատասխանող ցանցով հանվում է նաեւ մանր խեցգետինը։ Բայց մյուս կողմից, հարակից գյուղերի բնակիչներն էլ իրենց հերթին պնդում են, որ լճում՝ ջրի տակ մնացած, բայց չմաքրված ծառերը, խոտերը, որոնք ժամանակի ընթացքում թունավոր նյութեր են արտադրել, պատճառ են դարձել խեցգետնի չբազմանալուն։

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը անմիջապես հերքեց այդ տարբերակը՝ նշելով. «Միայն գերորսի արդյունքում է խեցգետնի պաշարները կտրուկ պակասել։ Ոչ թե պակասել են, այլ կրիտիկական սահմանին է, ոչնչացման եզրին են։ Եվ սրա միակ պատճառը գերորսն է»։ Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ տրվել է խեցգետնի մինչեւ 3300 տոննայի չափով որս։ Հայտնի փաստ է, որ այդ ամբողջ քանակությունը որսվել է Սեւանա լճից, եւ դրա մեծ մասը արտահանվել ՌԴ։ «Պատկերացնում եք՝ 3 մլն կգ։ Ստացվում է, որ մենք ժամանակին գերորս ենք թույլ տվել եւ հիմա դժգոհում ենք»։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031