Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի փաստաբան. «Այդ մեղադրանքը զարհուրելի է։ Դա հնարավոր չի ցանկության դեպքում անգամ ընդունել». «Ժողովուրդ»

Հուլիս 26,2018 11:53

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի, պատճառն առողջական վիճակն է։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ։

-Մ. Գրիգորյանը շարունակո՞ւմ է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ այնուամենայնիվ բան է փոխվել։

– Այդ մեղադրանքը զարհուրելի է։ Դա հնարավոր չի ցանկության դեպքում անգամ ընդունել։ 179-րդ հոդվածի դիսպոզիցիայում ասվում է, որ յուրացրել է կամ վատնել է հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով։ Այսինքն՝ հոդվածը նախատեսում է, որ պետք է լինի մեկը, որը վստահել է այդ գույքը։ Մենք չունենք այդ վստահողը եւ տուժողը։ Այնքան անլուրջ, ֆեյսբուքյան մեղադրանք է, որ սրանից պաշտպանվելն իմաստ էլ չունի։

– Իսկ այն, ինչ ցուցադրվեց ԱԱԾ տեսանյութում։

– Ախր այդ տեսանյութը հենց նրա համար էլ մոնտաժվել եւ հանրությանը հասանելի էր դարձել, որպեսզի ուղղակի հանրային կարծիք ձեւավորի որոշակի խմբերի մոտ, որոնք որոշակի անձանց շահեր են պաշտպանում եւ ուրախանում, որ Արցախի հերոսին կարող են այդպիսի բանի մեջ մեղադրել, դա ստացվեց։ Իհարկե, վերլուծելու ունակություն ունեցող մարդիկ եզրակացություն արել են, որ սա ֆեյսբուքյան քարոզարշավ էր։ Սա զավեշտ է, ոչ թե մեղադրանք։ ՀՔԾ-ն ստիպված է եղել հանրային պահանջի, տեսանյութերի, մուլտիկների, սարքած բաների տակ այդ մեղադրանքն առաջադրի։ Մեզ մեծ օգուտ է տվել՝ այդ մեղադրանքն առաջադրելով։ Մանվել Գրիգորյանը 2008 թ. բանակի հետ ֆորմալ որեւէ կապ չի ունեցել։ ԶԼՄ-ներում տարածում են զինվորի հաց։ Ի՞նչ գործ ունի զինվորի հացն այնտեղ, ո՞վ է հանձնել։

– Նախաքննությամբ գուցե պարզվի այդ ամենը՝ ով է հանձնել եւ այլն։

– Ոչ ոք չի տվել ախր։ Այդ ժամանակ Մ. Գրիգորյանը եղել է Ղարաբաղում։ Ես եղել եմ Գրիգորյանի հետ միասին։ Ինքն ապրիլի 2-ին գնացել եւ վերադարձել է ապրիլյան պատերազմից, երբ այդ սնունդները… նա գաղափար չէր կարող ունենալ այդ մասին։ Մարդը դեպքի վայրում չի եղել, երբ այդ սնունդը հայտնաբերվել է։ Այդ իրերը հայտնաբերվել են մի տարածքում, որտեղ դռան հետեւում գրված է տնօրեն։ Բայց վերջին 30 տարում նա այնտեղ չի նստել։ Որտեղ էլ նստած լինի, պիտի գրված լինի կա՛մ պատգամավոր, կա՛մ ԵԿՄ նախագահ, կա՛մ գեներալ։ ՍՊԸ տնօրենի սենյակում Գրիգորյանին տեսնելը հնարավոր չի։ Այդ տարածքը վարձակալությամբ է տրված եղել եւ Գրիգորյանի տիրապետության տակ երբեք չի եղել։ Եվ հայտնաբերման ժամանակ էլ նա այնտեղ չի եղել։ Իր ներկայությամբ դա չի արվել։ Այդ ամենը արվել եւ մատուցվել է հանրությանը, որ ինչ-որ կերպ կապվի հանրության հետ։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031