Հուլիսի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այրում համայնքի խաղողի այգիներում և խոտածածկ տարածքներում: Այրվել է շուրջ 5,5 հա խաղողի այգի: Հրդեհից տուժել են 11 գյուղացիական տնտեսություններ: Համայնքային հանձնաժողովի կողմից ճշտվում են վնասի չափերը, որը կներկայացվի մարզային հանձնաժողովին, որից հետո, սահմանված կարգով, վնասների չափերի վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Տավուշի մարզպետարան