Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխության ընթացքում մարմնական վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանի համար այժմ քայլելը լուրջ խնդիր է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 26,2018 11:39

Թավշյա հեղափոխության ընթացքում, ավելի հստակ՝ ապրիլի 16-ին, մարմնական վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանը ստիպված է մինչեւ դեկտեմբեր կրել ոտքին ամրացված մետաղական կոնստրուկցիան։

Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ։ Զավեն Գրիգորյանը բազմաթիվ տուժողների շարքում էր։

Խոսելով այդ օրը տեղի ունեցածի մասին՝ նա պատմում է. «Ոստիկանների կողմից սկսեցին ձայնային նռնակներ նետել, որոնցից չորսը, ինչպես հետագայում պարզվեց, ձեռքով էին նետված։ Մեկն ընկավ մեր դիմաց, հրեցինք, մի քիչ այն կողմում պայթեց։ Մյուսը չհասցրեցինք, պայթեց անմիջապես ոտքերիս տակ։ Ալիքից ոտքս կոտրվել եւ այրվել է։ Ձախ ոտքի գրեթե 60 տոկոս այրվածք ունեմ։ Մարմնի 11 տոկոս, էպիկրիզով այդպես է ձեւակերպված։ Մեկ ամիս անցկացրեցի հիվանդանոցում, վիրահատության ենթարկվեցի։ Բաց կոտրվածք էր, երկու ոսկորս կոտրվել-փշրվել են, մի մասը՝ ոսկորի, հեռացվել է: Հիմա ապարատ է դրված, որը մինչեւ դեկտեմբեր մնալու է»։

Այժմ նրա համար քայլելը լուրջ խնդիր է։ Նա տեղաշարժվում է քայլակի միջոցով։ Դրա հետեւանքով նաեւ անաշխատունակ է դարձել՝ հարկադրված դադարեցնելով շինարարական իր կազմակերպության գործունեությունը։ «Աշխատում էի Թբիլիսիում, ունեի շինարարական փոքր ընկերություն, վերականգնում էինք հին շենքերը։ Այնպես ստացվեց, որ արդեն չեմ կարող այս ոտքով աշխատել։ Փակել եմ ընկերությունս, հրաժարվել եմ պատվերներիցս, վերադարձել եմ Երեւան։ Նախկինում, նույնիսկ երբ որ քիմիա եմ ստացել, ի վիճակի եմ եղել գնալ, ղեկավարել շինարարությունը, բայց կոտրվածքի դեպքում քայլակներով շինարարական հրապարակ դուրս գալը համարյա թե անհնարին է»,- ասաց մասնագիտությամբ շինարար Զավեն Գրիգորյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031