Կոսովոյում ընթացող բասկետբոլի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տոնեց: Մեր թիմը հաղթեց 77:66 հաշվով, սակայն հաղթանակը հեշտ չտրվեց: Խաղի հիմնական ժամանակում թիմերը հավասար միավորներ էին վաստակել՝ 64:64: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում մեր տղաները խաղացին ավելի համախմբված եւ մրցակցի նկատմամբ առավելության հասան (13:2) եւ հանդիպման ընդհանուր հաշիվը դարձավ 77:66:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ