Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Փոքր ու միջին ձեռներեցները դժգոհում են հարկային վարչարարությունից եւ որոշ տեսուչների՝ կոռուպցիոն նպատակներով ստուգումներից: Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող գործարար Էմիլ Մկրտչյանը ահազանգել է հարկային տեսուչի կասկածելի վարքագծի մասին: Մի խումբ գործարարներ վստահեցնում են, որ այս օրերին հարկայինն անտեղի տուգանքներ է նշանակում, ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար խոշոր չափի տուգանքներ են կիրառվում:
Այս եւ այլ հարցեր են քննարկելու հաղորդման հյուրերը՝ ՊԵԿ առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը եւ գործարար, ՓՄՁ ներկայացուցիչ Էմիլ Մկրտչյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2099560753395762/?notif_id=1532536967621931¬if_t=live_video_explicit