ԵՊԲՀ-ում շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ավարտին այսօր լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբ է որոշելու, թե ով է կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Երեւանի ավագանու սպասվելիք ընտրություններում: «Առաջիկայում՝ այս շաբաթվա ընթացքում»,-նկատի ունենալով որոշման ժամկետները՝ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա` լրագրողները հարցրին, թե արդյոք վարչապետը վստահո՞ւմ է երիտասարդ սերնդի բժիշկներին: Նա դրական պատասխան տվեց. «Այնպես չէ, որ մինչ օրս շատ առողջական խնդիրներ եմ ունեցել, փառք Աստծո, բայց բոլոր դեպքերում՝ ես և ընտանիքիս անդամները Հայաստանից դուրս բժշկական օգնություն ստանալու որևէ փորձ չունենք: Հույս ունեմ՝ առողջական լուրջ խնդիրներ չենք ունենա: Ամեն դեպքում, ես մեր բժիշկներին վստահում եմ, չնայած գիտեմ, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ