Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. «Ամեն ինչ կանենք, որ կինոյի տունը իսկապես տուն դառնա». (Ֆոտոշարք)

Հուլիս 25,2018 21:50

Հուլիսի 25-ին ՀՀ նախագահն այցելեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, եղավ Կինոյի տանը, որտեղ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նրան ծանոթացրեց կինոթանգարանի՝ սինեմատեքի կառուցման ծրագրին: Նախագահն ասաց, որ վերջին անգամ 80-ականներին է եղել Կինոյի տանը:

«Եթե Երեւանում ֆիլմ էիր ուզում նայել, դրա համար տարօրինակ տեղեր կային, ինչպես օրինակ՝ ԱԱԾ-ի ակումբը, որտեղ կիսափակ դիտումներ էին լինում, մեկն էլ Կինոյի տունն էր, որտեղ կարող էիր իտալական, երբեմն ամերիկյան ֆիլմեր դիտել: 60-70-ականներին նաեւ մեր հայկական կինոարվեստի զարթոնքի տարիներն էին»,- հիշեց Արմեն Սարգսյանը: Նրա ձեւակերպմամբ, այդ տարիներին հայկական կինոն փայլուն օրինակներ է ցույց տվել, որոնք դասական են եւ այսօր էլ հետաքրքիր:

ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ իր հիշողությունները կվերականգնվեն եւ այսօրվա երիտասարդներն էլ կկարողանան գալ Կինոյի տուն:

«Կինոյի տունը իսկապես մեծ անուն է»,- նշեց ՀՀ նախագահը:

«Երբ  ներկայացնում էիք ինձ, ես մտովի պատկերացնում էի, թե ինչ գեղեցիկ տեղ է լինելու, ամեն ինչ կանենք, որ կինոյի տունը իսկապես տուն դառնա բոլոր երեւանցիների եւ հյուրերի տուն, արվեստի տուն»,- ընդգծեց պարոն Սարգսյանը:

Իսկ հայտնի Բուխարու սրահում նա իր ստորագրությունը թողեց Արամ Խաչատրյանի, Սարոյանի, Կուստուրիցայի, Վազգեն Առաջինի եւ այլ մեծանունների ստորագրությունների կողքին:

Նշենք նաեւ, որ Հարություն Խաչատրյանը միության նախագահ ընտրվելիս խոստացել էր բացել Կինոյի տան դահլիճի փակ դռները, ինչն իսկապես իրականություն դարձավ: Այստեղ վերականգնվել են կինոցուցադրությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031