Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Ռաֆիկ Մաշադյան-Էմիլ Մկրտչյան

Հուլիս 25,2018 22:00

Վաղը՝ հուլիսի 26-ին ժամը 11:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Փոքր ու միջին ձեռներեցները դժգոհում են  հարկային վարչարարությունից եւ որոշ տեսուչների՝ կոռուպցիոն նպատակներով ստուգումներից: Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող գործարար Էմիլ Մկրտչյանը ահազանգել է հարկային տեսուչի կասկածելի վարքագծի մասին: Մի խումբ գործարարներ վստահեցնում են, որ այս օրերին հարկայինն անտեղի տուգանքներ է նշանակում, ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար խոշոր չափի տուգանքներ են կիրառվում:

Այս եւ այլ հարցեր են քննարկելու հաղորդման հյուրերը՝ ՊԵԿ առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը եւ գործարար, ՓՄՁ ներկայացուցիչ Էմիլ Մկրտչյանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, եւ Aravot.am-ի ֆեյսբուքյան էջում:

Մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Հաղորդումը կվարի Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031