Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն պատրաստվում է գնել ննջասենյակի, հյուրասենյակի 200 ավելի կահույք, սառնարաններ, ղեկավարի սեղան եւ այլ «հարմարություններ»

Հուլիս 25,2018 21:00

Ազգային անվտանգության ծառայությունը մտադիր է համակարգը համալրել նոր սարքավորումներով եւ գրասենյակային տեխնիկայով: ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է բյուջեում վերաբաշխում կատարել, եւ որոշ ծախսերը նվազեցնելու հաշվին ձեռք բերել սարքավորումներ եւ այլ աշխատանքներ կատարել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգից:

Բյուջեի վերաբաշխումը Վանեցյանը հիմնավորում է՝ «ԱԱԾ օպերատիվ աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի արդիականացման եւ հետագա զարգացման, ինչպես նաեւ այլ անհետաձգելի խնդիրների կարգավորումն ապահովելու համար»:

Ըստ որոշման նախագծի, նվազեցնելով որոշ հոդվածներով նախատեսված գումարները,  կավելանան «Վարչական սարքավորումներ» հոդվածի գումարը` 147,7 միլիոն դրամով, «Նախագծահետազոտական աշխատանքներ» գումարը` 20, միլիոն դրամով` Երեւանի Պ. Սեւակի փողոցում հատկացված շենքի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման համար:

Եթե որոշումն ընդունվի, ապա ԱԱԾ-ն ձեռք կբերի, ինչպես նախագծում է գրված, նոր սերնդի համակարգչային սարքավորումներ, խորքային պոմպեր, սահմանապահ ուղեկալների սպայական բնակարանների եւ զորանոցների համար կահույք եւ այլ անհրաժեշտ վարչական սարքավորումներ.«Սարքավորումներն օգտագործվելու են ինչպես ՍԷԿՏ (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական)  համակարգում, այնպես էլ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներում, ինչը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը, ՍԷԿՏ համակարգի թողունակությունը, հզորացումը եւ անխափանությունը»:

Եվ այսպես, ԱԱԾ-ն պատրաստվում է ձեռք բերել 70 հատ 25 եւ 35 հազար դրամանոց  գրասեղաններ, 10 հատ գրասեղան էլ ղեկավարների համար՝ 60 հազար դրամանոց: Ինչպես նաեւ գրապահարաններ, զգեստապահարաններ, կախիչներ,  բազկաթոռներ, գզրոցներ, 20 հատ ճաշասենյակի կահույք եւ 184 հատ ննջասենյակի կահույք, 4 հատ հյուրասենյակի կահույք, 25 հատ չհրկիզվող պահարաններ, 30 հատ բազկաթոռ-ղեկավարի, ճեմասրահի եւ ընդունարանի կահույք՝ 4 հատ, էլեկտրական տաքացուցիչ՝ջերմային կարգավորիչով՝ 20 հատ, 2 հատ փոշեկուլ եւ 20 հատ հեռուստացույց, ջրի պոմպեր՝ 3 հատ, շղթայավոր սղոց՝ 3 հատ, խոտհնձիչ մեքենա՝ 3 հատ, 30 հատ օդորակիչ, 15 հատ հովհարիչներ, կենցաղային սառնարան՝ 5 հատ, համակարգչային տեխնիկա եւ այլ իրեր: Ընդհանուր առմամբ այն, ինչ ԱԱԾ-ն ցանկանում է ձեռք բերել՝ այդ պահարան-սառնարան եւ այլ իրերը միասին արժեն 167 միլիոն 740 հազար դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ծախսին մէջ հաշուի առնուա՞ծ են այս ամբողջ կահկարասիին մէջ զետեղուած գաղտնի հսկողութեան արդիական սարքերը եւս… ձայնագրում ե՞ւ պատկերներ… վերջինները լինելո՞ւ են գոնէ գունաւոր, թէ սեւ-սպիտակ միայն… այսպիսի քայլերով, երեւի երկրի յաջորդ հերթական յեղափոխութիւնը մի քիչ աւելի դժուար պիտի լինի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031