Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյանն առաջարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, գումարների հատկացման գործընթացը

Հուլիս 25,2018 20:40

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար։

Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար
Մ.Վ.Թանդիլյանին

Հարգելի´ տիկին Թանդիլյան,

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները և գործակալության պետը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան քաղաքի և հարակից տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների ավագ օպերատորների, օպերատորների և փոստատարների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին հատկացվող նպաստի գումարներից հափշտակություն կատարելու նպատակով 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսը, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելով, մի շարք քաղաքացիների ապօրինի ձևակերպել են որպես ընտանեկան նպաստառուներ ու ընդգրկել վճարման ցուցակներում, իսկ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնում ցուցակները հաստատվելուց հետո «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացած ցուցակներում նրանց անվան դիմաց մտացածին ստորագրություններ դնելով՝ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Հաշվի առնելով վերոգյրալը և հնարավոր համարելով, որ նմանատիպ հափշտակություններ կարող են կատարված լինել այլ տարածքային գործակալություններում, ուստի խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև՝ նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացը և հայտնաբերված խախտումների վերաբերյալ հայտնել ՀՀ քննչական կոմիտե»:

Նկատի ունենալով, որ Ստեփանավանի տարածքային սոցիալական աջակցության գործակալությունն ընդգրկված է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում, հետևաբար՝ 2018թ. հուլիսի 25-ին նույնաբովանդակ գրություն ուղարկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031