Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Հուլիս 25,2018 19:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Նրանց բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելը մեզ համար կարևորագույն խնդիր է: Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն այս միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը մեր երկրի հեղինակության և պատվի հարցն է, նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են ու մենք պետք է կարողանանք միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները վարչապետին զեկուցել են ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և նշել, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան և ծագող խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ: Միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով ներգրավվելու են նաև ֆրանսախոս կամավորականներ:

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն. նախատեսվում է, որ դրանց թիվը կհասնի 350-ի, իսկ ֆորումի ընթացքում կկնքվեն նաև համագործակցության հուշագրեր: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի նոր հիմնարար փաստաթղթի՝ «Ապրել միասին» պակտի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է նաև ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսը, արդեն իսկ տարբեր երկրների լրագրողներ ներկայացրել են հայտեր՝ գագաթնաժողովն ու դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները լուսաբանելու նպատակով: Նշվել է նաև, որ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվել է հատուկ վեբ-կայք:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ֆրանկոֆոնիաի համաժողովին ընդառաջ իր ,,աջակցությունն է,,առաջարկում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝երկրում բացում է անգլերենի ուսուցման խմբեր,,,,

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031