Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրենսիս Մալիժը տպավորիչ է համարել նոր կառավարության ձեռնարկած գործողությունները

Հուլիս 25,2018 18:15

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի և գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարանում է Հայաստանի համար թերագնահատել համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, քանի որ դա ոչ միայն հարաբերություններ է ֆինանսական ոլորտում, այլև ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման երաշխիք և մարդկային կապիտալի վրա բացարձակ դրական ազդեցություն ունեցող գործոն: Ըստ փոխվարչապետի՝ տնտեսությունը զարգացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու ճիշտ մշակույթ ձևավորել նշանակում է նաև հարաբերություններ զարգացնել ճիշտ գործընկերների հետ: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու կառավարության պատրաստակամությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևը համակարծիք է եղել փոխվարչապետի հետ, որ ՎԶԵԲ-Հայաստան գործընկերությունն ունի մեծ կարևորություն և հույս է հայտնել, որ այն շարունակական կլինի:  ՎԶԵԲ ներկայացուցիչները վստահեցրել են, որ, օգտագործելով այլ երկրներում իրենց ունեցած փորձը, պատրաստ են աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ մասնավորապես ներդրումային միջավայրը բարելավելու տեսանկյունից: Նրանց համոզմամբ՝ ՎԶԵԲ-ը մեծ ուշադրություն է հատկացնում այն բարեփոխումներին, որոնք միտված են բարելավելու երկրի ընդհանուր տնտեսական համակարգը, այսինքն՝ ապահովելու թափանցիկությունն ու խթանելու բաց շուկայական հարաբերությունները:

ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին և այդ առումով տպավորիչ համարել նոր կառավարության ձեռնարկած գործողությունները:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները, նոր կառավարության առաջնահերթություններն ու իրականացվելիք բարեփոխումները, անդրադարձել զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի զարգացման ներուժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031