Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը գոհ է հայ աշակերտների անգլերենի իմացությունից. «Արդյունքներն ապշեցուցիչ են»

Հուլիս 25,2018 18:11

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ մինչեւ 2021թ.-ը Հայաստանի 15 համայնքներում աշակերտների համար կշարունակվի անգլերենի ուսուցման «Access» ծրագիրը, որով ՀՀ 15 գյուղերի 500 աշակերտներ լիարժեք կտիրապետեն անգլերենին: Ծրագրի համաձայնագրի ստորագրման ժամանակ այսօր դիմելով նախարար Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց. «Գիտենք, թե որքան հագեցած է ձեր գրաֆիկը: Սա ցույց է տալիս ձեր եւ նախարարության հանձնառությունը՝ Հայաստանում անգլերենի ուսուցումը ընդլայնելու հարցում: Ծրագիրն իրեն չեր արդարացնի, եթե չլիներ նախարարության աջակցությունը»:

Ռիչարդ Միլսի բնորոշմամբ, այս ծրագրի հերթական փուլը ձգտելու է փակել այն բացը, որն առկա է Հայաստանի գյուղական բնակավայրերում՝ անգլերենի ուսուցման ոլորտում. «Մենք արդեն տեսել ենք արդյունքները: Վերջին երեք տարում ես ՀՀ տարբեր մարզերում հանդիպել եմ ծրագրի շրջանավարտների հետ: Արդյունքներն ապշեցուցիչ են»:

Միլսը պատմեց՝ պատանիները, որոնք նախկինում չեն իմացել անգլերեն կամ շատ քիչ են տիրապետել, երկու տարի անց տիրապետում են միջին եւ միջինից բարձր մակարդակներին. «ՀՀ-ում այս առումով բավականին ընդունակ են: Այլ երկրներում հաճախ չէ, որ նման արդյունքներ ենք ունենում»:

Ապա դեսպանն ընդգծեց, որ ինքն առհասարակ անգլերենի դասավանդման մեծ կողմնակից է. «Սա իմ լեզուն է, որին կուզենայի լավ տիրապետեն: Առհասարակ, ցանկացած օտար լեզվի՝ լինի անգլերեն, ռուսերեն, թե արաբերեն, տիրապետելը կարեւոր է, բայց անգլերեն իմանալը նոր կրթական հնարավորություն է ստեղծում հայերի համար: Նրանք կարող են ուսումը շարունակել ԱՄՆ կրթական հաստատություններում: Անգլերենը բիզնեսի եւ տեխնոլոգիաների լեզու է. դրան տիրապետելը դռներ է բացում դեպի տեխնոլոգիական ոլորտներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031