Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացված ստուգումների արդյունքում 85 տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ

Հուլիս 25,2018 17:53

Տեսչական մարմնի կողմից 2018 թվականի 1-ի կիսամյակում իրականացվել է թվով 124 ստուգում: Իրականացված ստուգումների արդյունքում 85 տնտեսավարող սուբյեկտների մոտ (82.5%) հայտնաբերվել են տարբեր բնույթի, այն է՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի և այլ խախտումներ: Խախտումներ չեն հայտնաբերվել 18 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ թվով 21 ստուգում ընթացքի մեջ է:

2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նշանակված տուգանքների գումարը կազմել է 13,860,000.0  (տասներեք միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վճարվել 8,740,000.0 (ութ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ` գանձելությունը կազմելով  63,1%, գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է:

Խախտումները արձանագրվել են հետևյալ ոլորտներում.

– ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի գործունեության ոլորտում իրականացվել է թվով 9 ստուգաթերթով ստուգում, որից 8-ով արձանագրվել են խախտումներ:

Խախտումների բնույթը հետևյալն է. վառելիքը իրացվել է առանց մակնշման, վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշներին, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման:

– ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) իրականացվել է թվով 11 ստուգաթերթով ստուգում և բոլոր ստուգաթերթերով արձանագրվել են խախտումներ:  Խախտումների բնույթը հետևյալն է. վաճառքը իրականացվել է խմ-ով` կգ-ի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման:

– օծանելիքակոմետիակական արտադրանքի անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 19 ստուգաթերթով ստուգում, որից թվով 10 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետևյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության հայտարարագրի և մակնշման:

– խաղալիքների անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 20 ստուգաթերթով ստուգում, որից թվով 19 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ:  Խախտումների բնույթը հետևյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության սերտիֆիկատով և մակնշման:

–  երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում իրականացվել է թվով 11 ստուգայցերով ստուգում, որից 6-ով արձանագրվել են խախտումներ:  Խախտումների բնույթը հետևյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթով և մակնշման:

– չափումների միասնականության ապահովման ոլորտում կիրառվել է թվով 43 ստուգաթերթ, որից 24-ով արձանագրվել են խախտումներ:

– մնացած գործունեության ոլորտները միասին կիրառվել է թվով 116 ստուգաթերթ և 77-ով արձանագրվել են խախտումներ:

Տեսչական մարմինը 2018թ-ի առաջին կիսամյակում իրականացրել է իրազեկում հանդիպումներ ցածրավոլտ և տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության սարքավորումների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ, Վանաձորի տնտեսվարողների հետ, ՀԱՊՀ ուսանողների հետ և Գեղարքունիքի տնտեսվարողների հետ:

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող

աշխատանքների բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031