Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ի ներդրողները հետեւում են ՀՀ-ում հակակոռուպցիոն բացահայտումների օրինականությանը». Ռիչարդ Միլս

Հուլիս 25,2018 17:35

Ներհայաստանյան վերջին հասարակական-քաղաքական զարգացումներից հետո ԱՄՆ ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ներդրումներ անելու հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Հիմա կարեւոր է, որ ՀՀ կառավարության ջանքերն ուղղված լինեն ներդրումային միջավայրի գրավչության ապահովմանը: Դա կարեւոր է ոչ միայն ամերիկացի, այլեւ առհասարակ՝ օտարերկրացի ներդրողների համար»,-ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքով՝ ամերիկացի ներդրողները հետեւում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին. «Նրանք ողջունում են դրանք, հետեւում իրավապահների քննությունների ընթացքին, հարկերից խուսափելու դեպքերին, կոռուպցիոն բացահայտումներին: Նրանք ողջունում են կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունները, բայց կարեւոր է, որ այդ ամենն իրականացվի իրավունքի ուժով: Նրանք ուզում են վստահ լինել, որ բարեխիղճ ներդրողները չեն տուժի հակակոռուպցիոն այդ գործողությունների արդյունքում: Նրանք հետեւում են, որպեսզի համոզվեն՝ արդյոք այդ ամենը կատարվում է օրենքի գերակայության պայմաններում»:

Դեսպան Միլսն անդրադարձավ նաեւ այլ ոլորտներում ՀՀ-ԱՄՆ կապերի հնարավոր խորացմանը: «Վերջերս Բրյուսելում էր ՀՀ պաշտպանության նախարարը, որը հանդիպել է ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան ղեկավարների հետ: Քննարկվում է այդ ոլորտում մեր գործընկերությունը խորացնելու հնարավորությունը: ԱՄՆ-ի եւ Հայաստանի համար կարեւոր է նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը»,-եզրափակեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «բարեխիղճ» ներդրողներ… նորէն Disneyland գացինք…

    բիզնեսի մասին ենք խօսում… այդ ալ, տակաւին տնտեսապէս ենթա-զարգացած երկրի մը մէջ…

    մեծ ներդրողների մեծամասնութիւնը կը նախընտրեն պաշտօնեաներու «նուէրներ» ընել, քան թէ լիովին ենթարկուիլ օրինական բոլոր պայմաններին, լրիւ հարկեր վճարել, եւայլն.

    ինչեւէ… բարի զուարճացում, դեռ մի քիչ եւս… վերջապէս, արեւոտ արձակուրդների ժամանակաշրջան է… բարեւ ըրէք Mickey Mouse-ին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031