Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչագան Ղազարյանի պաշտպան. որոշվել է մասնակի բողոքարկել Վճռաբեկ դատարան

Հուլիս 25,2018 17:20

Ծանոթանալով ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման հետ, որոշվել է այն մասնակի բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Որոշումը չի բողոքարկվի գրավի մասով։

2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 և 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Այս կարևորագույն իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։ Մեր կարծիքով, Վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակներում պետք է կայացնի նախադեպային որոշում, դրանով իսկ ձևավորելով իրավակիրառ միատեսակ պրակտիկա։

Ինչ վերաբերվում է Վաչագան Ղազարյանի համար սահմանված գրավի գումարին և այն վճարած անձի վերաբերյալ տեղեկություններին, ապա այս պահին նպատակահարմար չենք համարում հրապարակել որևէ տեղեկություն՝ ելնելով նախաքննության գաղտնիքից և բանկային գաղտնիքից։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վաչագան Ղազարյանի գործի վերաբերյալ, հայտարարում ենք, որ մինչ օրս լրատվության տարբեր միջոցներում հրապարակված անունները և անձինք (Ալիկ Ավդալյան, Կամո Ավակումյան, Ռուբեն Թաթուլյան) որևէ կապ չունեն Վաչագան Ղազարյանի գրավի վճարման հետ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Փաստաբան Արմեն Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031