ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գուցե առաջիկայում հանդիպեն: «Դիտարկվում է հնարավորությունը, որպեսզի նրանց միջեւ սեպտեմբերին հանդիպում կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը տեղի ունենա, բայց հասկանալի է, որ Փաշինյանի եւ Թրամփի գրաֆիկը խիստ հագեցած է: Հանդիպման համար հնարավոր «պատուհան» ենք ցանկանում գտնել, սակայն այս պահին այդ մասին որոշում դեռ կայացված չէ»,-նշեց դեսպանը:
Ռիչարդ Միլսը միաժամանակ շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը գոհ է Հայաստանի հետ երկկողմ շփումների բարձր մակարդակից. «Եղել են բավականին շատ հանդիպումներ՝ բարձր մակարդակում: Վերջին վեց շաբաթում նախագահ Սարգսյանն է եղել ԱՄՆ-ում, ՀՀ առաջին փոխվարչապետը, հիմա էլ ԱՄՆ-ում է Արդարադատության նախարարը: Այս ամենը փաստում է այն մասին, որ շփումները բարձր մակարդակում են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ