ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ դիվանագետ է, քան Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է ԱՊԱ-ն:
Մամեդյարովը նշել է, որ վերջերս ինքը հանդիպում է ունեցել Մնացականյանի հետ, որի ընթացքում իրենք ծանոթացել են միմյանց հետ: Հարցին, թե որն է Նալբանդյանի և Մնացականյանի տարբերությունը՝ Մամեդյարովը պատասխանել է, որ նորանշանակ նախարարն ավելի պրոֆեսիոնալ է:
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ